Ահա թե ինչու է ՀՅԴ-ն ստnր քայլերով փորձում սփյուռքի աչքին թուլացնել Հայաստանի հեղինակությունը

0
407

Հրապարակախոս Նարին Փայլակյանը գրում է.

Խամրում է Դաշնակցության երբեմնի փառքը։
Սարսափած են։
Հայաստանյան էլեկտորատը կորսված է…
Գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում որ հայաստանցին, անկախ կուսակցական պատկանելիության, անկախ քաղաքական հայացքների, չի աջակցում իրենց։ Փաստ է, որ անգամ իրենց «դարավոր» կուսակցության բազմահազարանոց անդամները չեն գնում իրենց հետևից։ Դրա համար փորձում են ցանկացած գնով, գոնե Հայաստանից դուրս պահել իրենց «հեղինակությունը»։ Չէ որ տարիներով իրենք էին սփյուռքի միահեծան տերը։

Դաշնակցությանը ձեռնտու չէ ինքնիշխան, սփյուռքի հետ հզոր ու ամուր կապ ունեցող Հայաստանը, իրենց կոտրված, խեղճ, տկար, ենթարկյալ Հայաստան է պետք, որպեսզի կարողանան շարունակել «հայապահպանման միակ լուսավոր կենտրոն» խաղալ և վերահսկել սփյուռքահայության գործունեությունը։

Ահա թե ինչու են իրենց ստոր քայլերով փորձում սփյուռքի աչքին թուլացնել Հայաստանի հեղինակությունը։

Կարելի է ասել, որ իրենց հակապետական գործունեությամբ փորձում են միանգամից երկու խնդիր լուծել . և’ ռուսին շոյել , և’ սփյուռքում պահպանել իրենց կարևորությունն ու կշիռը։

Երկրում Եվրոպայի մակարդակով միջոցառում է, իրենք փողոց են փակո՞ւմ։
«Դիմադրություն» շարժումը ամեն օր ապացուցում է որ իր բոլոր գործողությունները ուղղված են պետության դեմ։

Այն ինչ հիմա տեղի է ունենում Երևանի փողոցներում, ուղիղ իմաստով պետական դավաճանություն է։

Իսկ ամենանողկալին այն է, որ Հայաստանի և Արցախի դրոշը դարձրել խուլիգանական բանդայի լկտի գործողությունների խորհրդանիշ, հասարակացնելով ու ոչնչացնելով դրանց արժեքը։