Այսօր առավոտյան տեղական ժամով 10։00-ին, «Ալլամե» ուսանողական շարժում ցույց է կազմակերպել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դիմաց։
Ցուցարար ուսանողները բողոքել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս կատարած հակաիրանական անջատողականություն խրախուսող հայտարարությունների դեմ։
Հիշեցնենք, որ Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, օրեր առաջ Իլհամ Ալիևը խոսել էր Հանրապետությունից դուրս ապրող 40 միլիոն ադրբեջանցիների իրավունքներների մասին։
Նա իր ելույթում, առանց Իրանի անունը նշելու հայտարարել էր. «Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը պաշտպանել թյուրքական երկրների սահմաններից դուրս գտնվող ադրբեջանցիների անվտանգությունը, ազգային ինքնությունը և քաղաքացիական իրավունքները»։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբեր 15, 2022-ին, Բաքվում Իրանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր անցկացվել։
Ակցիան նախաձեռնել էր «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը՝ ի նշան բողոքի «Իրանում խաղաղ ցույցերը ճնշելու», այդ երկրում «էթնիկ ադրբեջանցիների ազգային և մշակութային իրավունքների ոտնահարման» դեմ»։