Այսօր Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը

0
582

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տվիտերում գրել է, որ այսօր Երևան է ժամանելու ԵՄ դիտորդների նախնական խումբը։

«Եվրամության անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին։ Եվրամիության տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և գետնի վրա աջակցել հայ – ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը», – Թվիթերում գրել է Կլաարը: