ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնց մասին գրառումներ է կատարել Թվիթթերի իր էջում։
▪️ Խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և փոխանցել, որ Միացյալ Նահանգները հորդորում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
▪️ Խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել, որ Միացյալ Նահանգները հորդորում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն