Գուրգեն Յանիկյանի «Նպատակ եւ ճշմարտություն» եւ «Մայրիկ» գրքերի շնորհանդեսը Երևանում (տեսանյութ)

0
1191

Գուրգեն Յանիկյանի «Նպատակ եւ ճշմարտություն», եւ «Մայրիկ» գրքերի շնորհանդեսը

Հայկական ժողովրդային շարժումի Երևանի գրասենյակը կազմակերպել է նորագույն ազատագրական պայքարի հոգևոր հայր, ծերունի հերոս Գուրգեն Յանիկյանի հեղինակած երկու գրքերի՝
«ՆՊԱՏԱԿ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ» ինքնակենսագրական պատումի եւ «ՄԱՅՐԻԿ» պիեսի շնորհանդեսը, որը կկայանա ուրբաթ, 2022 թ․հուլիսի 8-ին, ժամը 15։00–ին Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում։

1973թ. հունվարի 27-ին, ԱՄՆ-ում, 78-ամյա ճարտարագետ, գրող Գորգեն Յանիկյանը գնդակահարեց Թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին, սկիզբ դնելով հայկական նորագույն ազատագրական պայքարին, որն այնուհետ շարունակվեց, 1975թ. հունվարի 20-ին հիմնադրված, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) կողմից…

Գուրգեն Յանիկյանի թողած գրական ժառանգությունը քիչ չէ, նրա գրչին են պատկանում «Հուդա Իսկարովտացու հաղթանակը», «Հարեմի խաչը», «Մի ամերիկացու ձայնը», «Անհատը», «Կյանքի սիմֆոնիան», «Դրախտը», «Հայելի մթան մեջ», «Նպատակ և ճշմարտություն» գրքեր, որոնցից մի քանիսը թարգմանվել են տարբեր լեզուների և արժանացել միջազգային մրցանակների:

«Նպատակ եւ ճշմարտություն»

Գուրգեն Յանիկյանն այս հուշագրությամբ ներկայացնում է իր ապրումները երկու թուրք դիվանագետների դեմ հայության մահավճիռը որոշելիս, այդ ծրագիրը մշակելիս, վճիռը գործադրած պահին ու դրանից հետո, ապրումներ՝ անձնական, սեփական եւ խորապես մարդկային ու հայկական:
Գուրգեն Յանիկյանը «Նպատակ եւ ճշմարտություն» հուշագրությունը գրել է բանտում՝ իր առաջին դատավճռից հետո, որով դատապարտվեց ցմահ բանտարկության:
Հուշագրությունը առաջին անգամ լույս է տեսել Բեյրութում հրատարակվող «Սփիւռք» ամսագրի 1990 եւ 1991 թվականների համարներում, ապա Հայկական ժողովրդային շարժումի միջոցներով հրատարկվել է մեկ ամբողջական գրքում:
Երրորդ հրատարակությամբ գիրքը դարձել է ավելի ներկայանալի, նրանում կատարված խմբագրական միջամտությունների, որոշ հավելումների և իհարկե նոր լուսանկարների շնորհիվ:
«Հավելված» բաժնում բերվել են որոշ նյութեր, որոնք լույս են սփռում Յանիկյանի պատմական գործողության առնչված մի շարք կողմերի վրա:

«Մայրիկ»

Գ. Յանիկյանը երիտասարդ տարիներին հետաքրքրված է եղել թատրոնով, հադես էր եկել որպես դերասան ու նաև թատերական մի քանի երկեր է գրել՝ «Համբարձում առած Հիսուսը», «Մեր Մեսիան» ու «Մայրը»:

«Մայրը» թատերախաղը հուզիչ պատմություն է հայ կնոջ, մոր ողբերական կյանքից»:
Թուրքական յաթաղանից փրկված Սաթենիկը թեկուզ կրոնափոխ բայց պահում է իր հայկականությունը:
«Գյուլնազ դարձած Սաթենիկը չի կորցրել մարդկային ու ազգային նկարագիրը, յուրովի վրեժ է լուծում խանից: Նրա կյանքի ողբերգության պատկերը լրացնում է կրծքին թուրքի ձեռքով դաջված խաչ կրող Ապլայի ոդիսականը: Տասնվեց տարի շարունակ ամեն օր անցյալի հիշողություններից ու կորուստների ցավից անբաժան այս կանայք չեն ապրել ու չեն կարող ապրել անբարոյական միջավայրի օրենքներով»: