Դաշնակցականների հակապետական վարքագիծը անցնում է բոլոր սահմանները

0
874

Երեկ ՀՅԴ-ի Կիպրոսի մասնաճյուղն այս պատկերը տեղադրվել է իր Ֆեյսբուքյան էջում:

Նկարի կողքին կատարված գրառման բովանդակությունն այնքան էլ էական չէ, թեեւ այդ գրառման մեջ էլ բարոյականության եւ պարկեշտության բոլոր սահմանները անցնելով հայրենի ժողովրդը ո’չ ավել, ո’չ պակաս «մոլորված եւ ապատեղեկատվության զոհ» է որակվել:

Ամենախոսունն այստեղ պատկե’րն է, որտեղ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ թաքցրել են կուսակցական եւ իրենց բնակած երկրի դրոշների հետեւում, բայց նույն ժամանակ խոսում են ԹԱՔՑՎԱԾ ԴՐՈՇԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ մասին:

Եվ պատկերացրեք, այսպիսիները ուզում են նույն «մոլորված» ժողովրդին հավաստիացնել, որ պետության եւ ազգի ճակատագրով են մտահոգ, որ իրենց խմբային շահը չե’ն գերադասում ազգային, պետության եւ ժողովրդի շահերից…