Դեպի Հայաստան ներկրումներն աճել են. Իրանը մտադիր է այդ ցուցանիշը հասցնել 1 միլիարդ դոլարի

0
171

Իրանի դեսպանը Հայաստանը բնորոշել է որպես ԵԱՏՄ և ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու անվտանգ և հուսալի հաղորդակցման կամուրջ։

Իրանից Հայաստան ներկրումները 2022թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 37 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին` Իրանի Զանջան նահանգի առևտրային պատվիրակության հետ հանդիպմանը, հաղորդում է IRNA գործակալությունը։
«Իրանից Հայաստան արտահանման ծավալն այժմ հասել է 560 միլիոն դոլարի, և մենք նախատեսում ենք այն հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի»,- ասել է ԻԻՀ դեսպանը։
Զոհարին Հայաստանը բնորոշել է որպես ԵԱՏՄ և ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու անվտանգ և հուսալի հաղորդակցման կամուրջ։
Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրներ 6 000-7000 անուն ապրանքների արտահանման համար Հայաստանի արտոնյալ սակագինը հնարավորություն կտա իրանցի գործարարներին աշխատելու ԵԱՏՄ շուկայում։
Բեռնատարների մուտքի տուրքը հանելու միտում կա. ՀՀ-ն և Իրանը դեռ չեն պայմանավորվել,տեղեկացնում է Սպուտնիկը։
Իրանցի դիվանագետը նաև հայտնել է, որ Իրանի և Հայաստանի միջպետական հանձնաժողովի օրակարգում այժմ մի քանի կարևոր նախագծեր կան։
2021թ-ին Իրանի ու ԵԱՏՄ-ի շրջանառությունը կազմել է ավելի քան 5 միլիարդ դոլար՝ 2020 թվականի համեմատ աճելով 73,5 տոկոսով կամ 2,3 միլիոն դոլարով։