Դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Աթենքի «Գալփաքեան» դպրոցի ծնողական խորհրդի կազմակերպած միջոցառմանը

0
754
Հունվարի 21-ին Աթենքի Հ.Բ.Ը.Մ. «Արտաքի Գալփաքեան» վարժարանի «Հրանտ եւ Լուիզ Ֆեներճեան» սրահում Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց ամանորյա գաթայի կտրման արարողությանը` դպրոցի ծնողական խորհրդի նախաձեռնությամբ։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունի խոսքեր հղեց բոլոր ներկաներին եւ վարժարանի սաներին, ընդգծելով հայրենիքի հետ կապն ամուր պահելու անհրաժեշտությունը, որը սկսվում է հայեցի կրթությունից եւ ամրապնդվում մշակույթով։ Դեսպանը մաղթեց ամենայն հաջողություն եւ ամենայն բարիք ուսումնական տարվա ընթացքում։
Խոսքով հանդես եկավ նաեւ Արտաքի Գալփաքեան վարժարանի
տնօրենուհի Խրիստինա Սպիրոպուլուն` շնորհակալություն հայտնելով վարժարանի ողջ կազմին , որոնց օգնությամբ կայացավ ամենամյա գեղեցիկ միջոցառումը: