ԵԱՀԿ-ը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել և կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ դեէսկալացիա հաստատելու ուղղությամբ

0
462

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունն (ԵԱՀԿ) իր ծայրաստիճան անհանգստությունն է հայտնել Հարավային Կովկասում գրանցված բախումների և զոհերի առթիվ։

ԵԱՀԿ-ի Լեհաստանի նախագահությունը կոչ է արել հայկական և ադրբեջանական կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեէսկալացիա հաստատելու և երկխոսությունը վերսկսելու համար։

«Մենք հավատարիմ ենք մնում աջակցելու բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը», – ասված է թվիթերյան գրառման մեջ: