ԵՄ դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն

0
92

Եվրամիության դեսպաններն համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում․ ըստ «Ազատության» դիվանագիտական աղբյուրների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ, թե որ երկրներից են լինելու, առայժմ հստակ չէ, քննարկումներ են ընթանում։

Առաքելության կարևորության մասին երկուշաբթի օրը Եվրախորհրդարանում խոսեց նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ կոչ անելով միության անդամ երկրներին ամեն կերպ աջակցել Բրյուսելի խաղաղասիրական ջանքերին։