Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքների վերադարձը, այդ թվում՝ Ղրիմը։ Այս մասին PBS-ին տված հարցազրույցում ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Սա է պետք և ինչ է սպասվում։ Պարոն Գուտերեշը որոշակի քայլեր է ձեռնարկել այս հարցում։ Կան քայլեր, որոնք մենք ենք արել։ Տարածքի վերադարձն իսկապես կհեշտացնի մեր աշխատանքը։ Ղրիմի թաթարներին մեր հայրենակիցները են։ Մենք Ռուսաստանին ասել ենք, որ «եթե դուք գնում եք այս քայլին, հանգստացրե՛ք մեզ, հանգստացրե՛ք Ուկրաինային, հանգստացրե՛ք Ղրիմի թաթարներին»: Բայց դրանից հետո, ցավոք, այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել»,-ասել է Էրդողանը։
Լրագրողի այն հարցին՝ Պուտինը հասկանո՞ւմ է, որ սխալ է հաշվարկել՝ թերագնահատելով ուկրաինացի ժողովրդի դիմադրության կամքն ու մասշտաբները, Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ «ոչ մի առաջնորդ չի ընդունում իր սխալը՝ քայլ անելուց հետո»։
Էրդողանը դատավորի դիրքում նաև ասել է, որ ներխուժումն արդարացում չի կարող ունենա, Սակայն տեղի ունեցողի պատճառահետևանքային կապը կարող են բացատրել միայն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները։ Ուստի Թուրքիան հավատարիմ է հավասարակշռված քաղաքականությանը և պատրաստ է լսել երկու կողմերին էլ։
«Մենք բանակցություններ ենք վարում պարոն Պուտինի և պարոն Զելենսկիի հետ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է շփումները երկու առաջնորդների հետ։ Ի՞նչ է դա նշանակում։ Եթե մենք ուզում ենք արդյունքի հասնել, ապա պետք է բանակցել երկու առաջնորդների հետ, այլ ոչ թե կանգնել նրանցից մեկի կողքին։ Իհարկե, կարևոր է տեսնել, որ մարդիկ մահանում են ոչ միայն ուկրաինական, այլև ռուսական կողմից»,- ընդգծել է Էրդողանը։