Ըստ թուրք պրոֆեսորի՝ ԱՄՆ-ն փորձում է 2023-ի ընտրություններով փոխել Էրդողանին

0
113

Կիպրոսի թուրքական ինքնագշհռչակ հանրապետության այսպես կոչված նախագահի խորհրդական պրոֆեսոր Աթա Աթունն իր հոդվածում պնդել է, թե ԱՄՆ-ն նպատակադրվել է 2023-ի ընտրություններում փոխել Թուրքիայի նախագահին:

Ըստ հիշյալ պրոֆեսորի՝ ԱՄՆ-ին դուր չի գալիս Էրդողանի վարած ինքնուրույն քաղաքականությունը, ուստի փորձում է Թուրքիան կրկին վերցնել իր բռի մեջ՝ ընտրություններում ապահովելով իր համար ավելի վերահսկելի թեկնածուի հաղթանակը:

Հոդվածի հեղինակի պնդմամբ՝ Վաշինգտոնն այդ նպատակով իրականացնում է հաջորդական գործողությունների ծրագիր.

  1. Թուրքիային հակամարտության մեջ մտցնել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող իր հարևանների հետ։
  2. Տնտեսական էմբարգոյով արժեզրկել թուրքական լիրան և նվազեցնել թուրք ժողովրդի գնողունակությունը՝ վատացնելով նրա կենսապայմանները:
  3. ԿՀՎ-ի միջոցով արթնացնել գյուլենական համայնքի ու «Գլադիոյի» քնած բջիջները և սկսել թուրք ժողովրդին հրահրել իշխանության դեմ:  
  4. Ամերիկամետ քաղաքական կուսակցությունների և հեղինակությունների հավաքում մեկ հարկի տակ և ինտենսիվ ընդդիմադիր շարժման մեկնարկ:
  5. Ամերիկամետ և ֆինանսապես շահագրգիռ թերթերի, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների միջողով իշխանություններին թուլացնող հրապարակումներ անել:
  6. Ստիպել ժողովրդին ընդվզել իշխանության դեմ և քաոս ստեղծել երկրում։
  7. Անել այնպես, որ 2023 թվականի հունիսի 18-ի նախագահական ընտրություններում նախագահ Էրդողանը պարտվի:

Ըստ Աթունի՝ ծրագրի առաջին քայլը Թուրքիային Հունաստանի հետ հակամարտության մեջ մտցնելն էր, որն ուղեկցվեց Հունաստանում ամերիկյան զորակազմի տեղակայմամբ ու ռազմական ու տնտեսական աջակցությամ, ինչն էլ Աթենքին ավելի համարձակ է դարձրել:

Երկրորդ քայլն արևելյան Միջերկրականում խնդիրներ ստեղծելն ու դրանով Թուրքիայի ԶՈւ-ի ցամաքային, ու օդային ու ծովային ուժերիը բաժանել իրարց:

Երրորդ քայլը ՔԲԿ-ին (PKK-Քրդստանի բանվորական կուսակցություն) ու ԺՊՈւ (YPG-Ժողովրդի պաշտպանության ուժեր) ռազմական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելով, խրախուսել նրանց թուրքիայի սահմանների մոտ գործողություններ կատարել, ինչն էլ կառաջացնի Թուրքիայի ժողովրդի զարույթը:

Չորրորդ քայլն էլ, ըստ Աթունի, կլինի Հայաստան-Ադրբեջան բախումները սկսել կամ ՀՀ-ի միջոցով Թուրքիայի դեմ պրոքսի պատերզմ վարելը:

Այսպիսով, ըստ նրա, Թուրքիայի ԶՈւ-ի համար 4-5 ճակատ է բացվելու, ինչի պայմաններում Թուրքիայի իրավապահ ուժեի համար դժվար է լինելու կանխել ներքին հարձակումներն ու սադրանքները:

Այս ամբողջ գործընթացին զուգահեռ ԱՄՆ-ը փորձելու է կարողացածի չափ նվազեցնել թուրքական լիրայի արժեքն ու հարվածել տնտեսությանը:

Թուրք պրոֆեսորի համոզմամբ՝ վերոթվարկյալ քայլերի արդյունքում ԱՄՆ-ը ձգտում է Թուրքիայի ժողովրդի մոտ զայրույթ առաջացնել ընդդեմ իշխանությունների և 2023-ի հունիսի ընտրություններում ապահովվել իր համար խամաճիկ թեկնածուի ընտրություն ը նախագահի պաշտոնում: