Թուրքական տարադրամն այսօր հերթական ռեկորդային անկումն է արձանագրել է։
Թուրքիայում հազարավոր ցուցարարներ պահանջում են նվազագույն աշխատավարձի բարձրացում։
Այոօր առավոտյան արտարժույթային շուկայում թուրքական լիրան ամերիկյան դոլարի փոխարժեքի հանդեպ հատել է 14 լիրայի շեմը և այժմ տատանվում է 14,5-14,8 միջակայքում։
Շաբաթավերջին թուրքական սակարանում սակարկություններն ավարտվել էին13,85 լիրա մեկ դոլարի դիմաց ցուցանիշով։
Կիրակի օրը ավելի քան 5 հազար ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ Թուրքիայում գնաճի և լիրայի անկման պատճառով: Ցուցարարների հիմնական պահանջը նվազագույն աշխատավարձի բարձրացումն էր։
Տարեսկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ կորցրել է արժեքի 43 տոկոսը։