Թուրքիայի հարավ-արևելքում գտնվողշ նավթամուղում հզոր պայթյուն է տեղի ունեցել։
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում՝ Ղահրաման Մարաշ քաղաքում՝ Ղահրաման-Մարաշ-Ղազիանթաբ մայրուղու մոտ։ Կրակը տարածվել է Ղահրաման-Մարաշ-Ղազիանթաբ մայրուղու վրա։
Պայթյունից հետո խոշոր հրդեհ է սկսվել։ Վթարի հատվածում երթեւեկությունը արգելափակված է։ Հրդեհի տարածման հավանականություն կա դեպի բնակելի տարածքներ։
Քաղաքապետ Հայրաթին Գյունգերը հայտնել է, որ զոհեր չկան: Ներգրավված է 19 կրակմարիչ։