Հունաստանի հայերի միության կայքէջի հաղորդման համաձայն, Թուրքիայի TRT պետական հեռուստատեսությունն ու նրա արաբերեն պաշտոնական կայքէջը, Պարսից ծոցում գտնվող իրանական երեք կղզիները արաբական են անվանել։
TRT-ին անդրադառնալով Իրանի երեք՝ Աբու Մուսա, Փոքր և Մեծ Թումբ կղզիներին հայտարարել է, որ այդ կղզիները «պատանում են Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ), որոնց 50 տարի առաջ բռնագրավել է Իրանը»։
Թուրքիայի պաշտոնական տեսակետները հաղորդող TRT հեռուստաալիքի այս հաղորդումը, թեև մեծ իրարանցում է առաջացրել համացանցի պարսկալեզու օգտատերերի մոտ, սակայն մինչ այժմ պաշտոնական Թեհրանը շարունակում է լուռ մնալ այդ մասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24ին, Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիայում ունեցած բանակցություններից հետո հայտարարեց 10 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամ ստեղծելու մասին՝ Թուրքիայում ներդրումներին աջակցելու համար։