Իրանում 15 զոհ պատճառած ահաբեկչությունը կազմակերպվել է Բաքվից. Իրանական անվտանգություն

0
637

Իրանի անվտանգությունը հայտարարել է Իրանի Շիրազ քաղաքում իրականացված՝ 15 զոհ և 40 վիրավոր պատճառած ահաբեկչությունը ծրագրվել և կազմակերպվել է Ադրբեջանում:

Իրանի Շահչերաղ սրբավայրի սպանդի ժամանակ ձերբակալված 26 ահաբեկիչներից ո՛չ մեկը Իրանի քաղաքացի չեն, այլ Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ, ասվում է իրանի անվտանգության հրապարակած հայտարարության մեջ։

Հրապարակում ենք, Իրանի հետախուզության և անվտանգության նախարարության երկրորդ հայտարարության սղագրումը Շահչերաղի ահաբեկչության կապակցությամբ, որտեղ խոսվում է ադրբեջանական հետքի մասին:

«Այս ամսվա առաջին հայտարարությունից հետո Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական աղետի մի շարք օպերատորների և աջակիցների ձերբակալության վերաբերյալ, այժմ ձեռք բերված տեղեկատվության մեկ այլ մասը ներկայացնում ենք Իրանի քաղաքացիներին.

Մինչ այժմ իրականացված դիտարկումների, հետախուզությունների և գործողությունների շարքը հանգեցրել է այդ ահաբեկչական գործողությանը ղեկավարած, գործարկող և աջակցող բոլոր գործակալների բացահայտմանը և ձերբակալմանը։ Բացի այդ, ձերբակալվել են նաև մի շարք այլ գործակալներ, որոնք երկիր են մտել նմանատիպ գործողությունների համար։ Այս կերպ մինչ այժմ 26 թաքֆիրական ահաբեկիչ է ձերբակալվել։

Բոլոր ձերբակալվածները ոչ իրանցիներ են՝ Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են։

Երկրի ներսում գործողությունները ղեկավարելու և համակարգելու հիմնական տարրը եղել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին, ով թռել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից և երկիր է մտել (Իրանի) Իմամ Խոմեյնիի օդանավակայանի օդային սահմանից։ Թեհրան ժամանելուց հետո այս անձը հայտարարել է Ադրբեջանի Հանրապետությունում համակարգող տարրին իր ներկայության մասին։ Նա անմիջապես կապ է հաստատել ԴԱԻՇ-ի օտարերկրյա քաղաքացիների ցանցի հետ Աֆղանստանում ԴԱԻՇ-ի օպերատիվ շտաբի միջոցով և հայտնել նրանց Թեհրանում իր ներկայության մասին»: