Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներն Իրանի քթի տակ սկսել են անցկացնել զորավարժություններ։ Ուշագրավը այն է , որ զորավարժությունները անցկացվում են Ադրբեջանի հարավային սահմանների մոտ գտնվող տարածքներում, հենց Իրանի սահմանների մոտ:
Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
«Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի գլխավորությամբ անցկացվող զորավարժությունների պլանի համաձայն՝ զորամասերը բերվել են «Տագնապի» ազդանշանի։
Զորավարժություններին ներգրավված ՌՕՈՒ ստորաբաժանումները: Հրթիռահրետшնային զորքերը կենտրոնացած են համապատասխան օդանավակայաններում և տարածքներում։ Կազմակերպվել է փոխգործակցություն այլ տիպի զորքերի հետ։
Մեկնաբանների դիտանկյունից ադրբեջանական զորավարժությունները անց ենք կացվում, Իրանի զորավարժություններին ի պատասխան:
Հիշեցնենք, որ օրերս, Իրանի Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չեղարկեց իր այցը Բաքու, փոխարենը հայտարարելով, որ մեկնելու է Երևան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միաժամանակ, Թեհրան էր հրավիրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Սակայն, քանի որ վերջինս մերժեց հանդիպել Ռայիսիին և Փաշինյանին, Թեհրանը չեղարկեց Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի այցը Բաքու, այնպես, որ նրա տարածաշրջանային այցը սահմանափակվելու է Երևանով։