Իրան, Հայաստան, Ադրբեջան հարաբերություններում նոր զարգացումներ են արձանագրվում

0
680

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միաժամանակ, Թեհրան էր հրավիրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Սակայն, քանի որ վերջինս մերժեց հանդիպել Ռայիսիին և Փաշինյանին, Թեհրանը չեղարկեց Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի այցը Բաքու, այնպես, որ նրա տարածաշրջանային այցը սահմանափակվելու է Երևանով։

Ըստ ԶԼՄ-ների՝ Բաքվում հակաիրանական քարոզչությունը նոր թափ է ստացել և ակնկալվում է իրանամետ ակտիվիստների լայնածավալ ձերբակալություններ Ադրբեջանում։