«Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին». Associated Press

0
266

Associated Press-ն անդրադարձել է «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» զեկույցին, որում Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Օկամպոն նշում է, որ Բաքուն ցեղասպան քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ:

Հոդվածում անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից ԼՂ ուղարկված հումանիտար բեռներին, որոնք դեռ Կոռնիձորում են․ ՀՀ կառավարության՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել լրատվականին։ Associated Press-ը գրում է, որ Կարմիր խաչը ևս բողոքներ է հայտնել, որ շրջափակման ընթացքում չի կարողանում հումանիտար բեռներ հասցնել ԼՂ։

Լրատվականի թղթակցի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր զեկույցը կողմնակալ է, աղավաղում է տեղում իրավիճակը և պարունակում է փաստական, իրավական և բովանդակային լուրջ սխալներ։