ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանության 107-ամյակին նվիրված հիշատակի միջոցառման ավարտին ՀՅԴ-ական երիտասարդները սադրանք են իրականացրել, ինչը շատ վատ է ընկալվել հատկապես միջոցառումը հյուրընկալող ամերիկյան կողմի կողմից։
Միջոցառումը կազմակերպել էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ԱՄՆ կոնգրեսը։ Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառման ավարտից հետո, սրահից դուրս գալու ժամանակ 2 դաշնակցականներ սադրանք են իրականացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի նկատմամբ։
Դիվանագետի վրա հարձակման հիմքով Կոնգրեսի անվտանգությունը կապվել է տեղի ոստիկանության հետ, որից հետո դաշնակցականներին ձերբակալել են։ Հայոց Ցեղասպանության միջոցառացումը ստվերած դաշնակցականներին, ըստ ամենայնի, քրեական պատասխանատվություն է սպասվում՝ դեսպանի վրա հարձակման համար։