ՀՀՄ-ի հանդիպումը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վ․ Մարագոսի հետ

0
217

May be an image of 6 people

Հունաստանի հայերի միությունը առաջնորդությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Հունաստանի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ.Խորեն եպս. Առաքելյանի և ընկերակցությամբ ՀՀ Սփյուռքի հանձնակատար Միսակ Հովսեփյանի, հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։

May be an image of text that says 'お二 ー PRESENTED TO ESE AMBASSADOR VASSILIS MARAGOS HEAD OF THE EUROPEAN UNION DELFGATION TO THE REPUBLIC ARMENIA In appreciation for your contribution to the deepening relations between Republic fArmenia and the European Union UNION OF CAPME ARMENIANS OF OF GREECE'

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ԵՄ֊Հայաստան հարաբերությաւններին, ՀՀ սահմանային անվտանգության հարցում ԵՄ դերին, ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու հարցում առկա խնդիրներին։

Կարծիքներ փոխանակվեցին ԵՄ դիտորդական առաքելության դերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրների մուտքի վիզաների ազատականացման կապակցությամբ։

May be an image of 2 people and text

Հանդիպման ավարտին Հունաստանի Հայերի Միության ներկայացուցիչ Տիգրան Ղալումյանի կողմից պարոն Մարագոսին հանձնվեց հատուկ հուշանվեր։

Հանդիպումը տեղի ունեցավ Հունաստանի հայոց  թեմի առաջնորդարանում։

May be an image of volleyball

[Հունաստանի Հայերի Միության մամլո գրասենյակ]

6 հունիսի 2025 թ․