ՀՀ դեսպանությունն Աթենքում ստեղծում է գրադարան

0
281

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը նախասրահում հիմնել է գրադարանային անկյուն, որտեղ պետք է զետեղված լինեն հայ ժողովրդի պատմության, մշակույթի, հայ գրականության, Հայաստանի զբոսաշրջության, հունահայ գաղութի կյանքին, հայ-հունական հարաբերություններին վերաբերող բազմապիսի գրքեր և գրքույկներ՝ հայերեն, հունարեն և անգլերեն լեզուներով։ Նրանք, ովքեր կցանկանան նմանատիպ գրականություն տրամադրել Աթենքում ՀՀ դեսպանությանը, կարող են անձնական նամակագրությամբ տեղեկացնել իրենց պատրաստակամության համար։

Դեսպանությունը հայտարարել է, որ երախտապարտ կլինի նման նվիրատվությունների համար։