ՀՀ նախագահի անունից կեղծ հղում է տարածվում. Սամվել Մարտիրոսյանը հորդորում է ուշադիր լինել

0
132
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է սոցցանցերում հերթական խաբեության մասին։ Մասնավորապես, սոցցանցերում ՀՀ նախագահի անունից կեղծ հղում է տարածվում։
May be an image of text
Տեղեկությունը Մարտիրոսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում ։
«Տեղեկացնեմ, որ նախագահի անունից, սոցնախարարության (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանիքում յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար տրվող գումար) կողմից գումար տրամադրելու կեղծ հղում է տարածվում։ Եթե մարդ ուշադիր լինի, կտեսնի, որ հղումն անկապ է։ Բայց դե մարդիկ ուշադիր չեն»,-գրել է նա։