Հյուսիսային Իրաքում թուրքական բանակը կորուստներ է ունեցել

0
283

Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում թուրքական բանակը կորուստներ է ունեցել:
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հետ բախման ժամանակ սպանվել է 3 թուրք զինվոր:

Հյուսիսային Իրաքում թուրքական բանակը կենդանի ուժի կորուստներ է ունեցել

Ըստ թուրքական լրատվամիջոցների սպանվել է նաև 6 քուրդ զինյալ: Անկախ աղբյուրները չեն հաստատում թուրքական տեղեկատվությունը։

PKK in Iraq

Թուրքիայի զինված ուժերը PKK-ի դեմ ռազմական գործողություններ են իրականացնում նաև Թուրքիայի սահմաններից դուրս: