Հունաստանի քաղաքական կուսակցությունների Եվրախորհրդարանի թեկնածուների հետ հանդիպումների շարքում, Հունաստանի հայերի միությունը՝ իր շրջանակներում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Հայկ Գասարճեանի, Տիգրան Ղալումյանի եւ Մինաս Տեր-Հովհաննիսյանի մասնակցությամբ, այսօր՝ 2 հունիս 2024-ին, հանդիպեցին «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության Եվրոխրհրդարանի թեկնածու Ստելիոս Կիմպուրոպուլոսի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ պատգամավորի Աթենքի գրասենյակում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ և հույն ժողովուրդների ընդհանուր հարաբերությունները, Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման ու բռնի տեղահանված հայերի հիմնախնդիրներն ու փախստականների ներկա իրավիճակը:
Հատուկ անդրադարձ է կատարվել ճշգրիտ սահմանազատման գործընթացին փոխընդունելի համաձայնության հասնելու հարցին՝ Ալմա Աթայի 21.12.1991թ. փոխհամաձայնեցված հռչակագիրը հիմք ունենալով:
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էր նաև Հայաստանի Հանրապետության Եվրոպայի հետ մերձեցման գործընթացը, ՀՀ պետական կառույցների արդիականացման խնդիրները՝ շեշտը դնելով ԵՄ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ընդհանուր աջակցության կարևորության վրա։ Հունաստանում բնակվող և աշխատող ՀՀ քաղաքացիների խնդիրները նույնպես շոշափված թեմաների շարքում էին։