Հունաստանի հայերի միության հանդիպումը «MERA 25» կուսակցության Եվրախորհրդարանի պատգամավորության թեկնածու, պրոֆեսոր Նիկոլաոս Թեոխարակիսի հետ

0
297

Հունաստանի քաղաքական կուսակցությունների Եվրախորհրդարանի թեկնածուների հետ հանդիպումների շարքում, Հունաստանի հայերի միությունը, ի դեմս իր շրջանակներում գործող հայկական կազմակերպությունների՝ «Հայաստան» հասարակական- մշակութային կենտրոնի, Հայկական ժողովրդային շարժման և Սոցիալ դեմոկրատ կուսակցության, այսօր՝ 3 հունիս 2024-ին, հանդիպում ունեցավ «MERA 25» կուսակցության Եվրախրհրդարանի պատգամավորի թեկնածու, պրոֆեսոր Նիկոլաոս Թեոխարակիսի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ «Հայաստան» հմ կենտրոնի Աթենքի գրասենյակում:

May be an image of 5 people

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հունաստան-Հայաստան հարաբերություններն ընդհանուր առմամբ, ինչպես նաև Հայաստանում տիրող իրավիճակը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին աշխարհաքաղաքական զարգացումների, Արցախում էթնիկ զտումների, բռնի տեղահանված հայ փախստականների բազմաբնույթ խնդիրների լույսի ներքո։ Հատուկ անդրադարձ կատարվեց ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը, որոնք հանդիսանում են տարածաշրջանի հայկականության վկայականը։ Զրուցակիցները կարևորեցին նաև Հայաստանի՝ Եվրոպայի հետ մերձեցման ջանքերը և Հունաստանաբնակ ՀՀ քաղաքացիների խնդիրները։