Հունաստանի հայերի միության հանդիպումը «ՍԻՄՄԵՏԵԽՈ» կուսակցության Եվրախորհրդարանի պատգամավորության թեկնածու, դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսի հետ

0
251

Հույն քաղաքական կուսակցությունների Եվրախորհրդարանի պատգամավորության թեկնածուների հետ հանդիպումների շարքում, Հունաստանի հայերի միությունը, ի դեմս իր շրջանակներում գործող հայկական կազմակերպությունների՝ «Հայաստան» հասարակական- մշակութային կենտրոնի, Հայկական ժողովրդային շարժման և Սոցիալ դեմոկրատ կուսակցության, այսօր՝ 4 հունիս 2024-ին, հանդիպում ունեցավ «ՍԻՄՄԵՏԵԽՈ» կուսակցության Եվրախրհրդարանի պատգամավորի թեկնածու, ՀՀ-ում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ «Հայաստան» հմ կենտրոնի Աթենքի գրասենյակում:

May be an image of 5 people and text that says 'VENEZIA Jala Ialia'

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հունաստան-Հայաստան հարաբերություններն ընդհանուր առմամբ, ինչպես նաև Հայաստանում տիրող իրավիճակը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին աշխարհաքաղաքական զարգացումների, Արցախում էթնիկ զտումների, իրենց բնօրրանից բռնի տեղահանված հայ փախստականների բազմաբնույթ խնդիրների լույսի ներքո։ Հատուկ անդրադարձ կատարվեց ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը, որոնք հանդիսանում են տարածաշրջանի հայկականության վկայականը։ Զրուցակիցները կարևորեցին նաև Հայաստանի՝ Եվրոպայի հետ մերձեցման ջանքերը և Հունաստանաբնակ ՀՀ քաղաքացիների խնդիրները։ Անդրադաձ եղավ նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին՝ այդ թվում Ուկրաինայի ու Պաղեստինի պատերազմներին և դրանց ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության վրա:

May be an image of 5 people