Հույն քաղաքական գործիչների հետ հանդիպումների շարքի շրջանակում մայիսի 23-ին տեղի ունեցավ հանդիպում Հունաստանի հայերի միության (որը ներառում է «ՀԱՅԱՍՏԱՆ» հասարակական մշակութային կենտրոնը, Հայկական Ժողովրդային Շարժումը և Սոցիալ դեմոկրատ ՀՆՉԱԿՅԱՆ կուսակցությունը) և Նոր Ժողովրդավարություն կուսակցության Եվրախորհրդարանի թեկնածու պարոն Սպիրոս Կարանիկոլասի հետ:
Հանդիպումը տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆ» հմ կենտրոնի գրասենյակում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հունաստան-Հայաստան երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցերը, Հայաստանի և Հարավային Կովկասում վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, Արցախում էթնիկ զտումներն եւ բռնի տեղահանված հայ փախստականների իրավիճակն ու կենցաղային խնդիրներն ու նրանց բնակեցման վերաբերող հարցերը։ Հատուկ անդրադարձ կատարվեց ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի պատմական հուշարձանների ոչնչացման մասին։
Զրուցակիցներին կարևորել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը։ Առանձնահատուկ ընդգծվել է նաև Հունաստանում ապրող և աշխատող ՀՀ հազարավոր քաղաքացիների խնդիրների մասին: