Հայաստանի Հանրապետության դեսպանության կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հունաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Հունաստանի կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել «Մոդեռնա» ընկերության 35 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութ, որը արդեն առաքվել է Հայաստան: Նվիրաբերությունը իրականացվել է Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և «Եվրոպայի թիմ» -ի միջոցով:
Երախտապարտ ենք եղբայրական Հունաստանին այս առաջկության համար: