Նոյեմբերի 12-ին, ժամը 20:30-ին, Աթենքի «Մեգարո Մուսիկիս» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։
Մենակատար՝ Անուշ Նիկողոսյան (ջութակ)։
Համերգը կկայանա Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ և բարձր հովանու ներքո, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության շրջանակում։
Մանրամասների համար այցելեք հետևյալ հղումով․