Հունվարի 20-ը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադրման օրն է

0
749

Այսօր՝ հունվարի 20-ին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի` ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 48-րդ տարվա առիթով, Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ, Երևանի Եռաբլուր պանթեոնի ԱՍԱԼԱ-ի հուշահամալիրի տարածքում, կայացել է Հոգեհանստյան կարգ և ծաղկեմատուցում՝ նվիրված Հայկական նորագույն ազատագրական պայքարի, Արցախյան ազատամարտի և Հայրենիքի սահմաններն ու Հայկական պետականությունը պաշտպանելու ճանապարհին ընկած նահատակների ու մահացած նվիրյալների անթառամ հիշատակին:

May be an image of 3 people, people standing and outdoors

Հոգեհանգստյան կարգը կատարեց Մայր Աթոռի երեց հոգևորական Տ. Ոսկան արք. Գալփակյանը:

May be an image of 6 people, people standing, people playing musical instruments and outdoors

Օրվա առիթով բանախոսեց Եռաբլուր պանթեոնի ընդհանուր պատասխանատու, գներալ Վարդան Ավետիսյանը:

May be an image of 11 people, people standing and outdoorsՄիջոցառմանը ներկա էին ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալներ, ազատամարտիկներ, նահատակների ընտանիքներ, կամավորականներ և «Ազգային լեգիոն» ռազմա-հայրենասիրական հասարակական կազմակերպության և ՀԺՇ-ի ներկայացուցիչներ:

Օրվա առիթով ՀԱՀԳԲ-ն համայն հայությանն ուղղված կոչ է հրապարակել, որում մասնավորապես ասվում է. «Օտար ափերում հասակ առած սերունդ, որ վճռել էր իր ժառանգած օտարամոլությունը վերածել ինքնուրույնության, հնազանդությունը՝ ըմբոստության, օրինապահությունը՝ պահանջատիրության, սիրողականությունը՝ արհեստավարժության եւ հետեւողականության, իսկ անձնական շահը՝ հավաքական եւ ազգային շահի նկատմամբ հանձնառության: Սերունդ, որ Հայրենիքը չտեսած, պատրաստ էր զոհվել հանուն՝ Հայրենիքի: Ա՛յս էր ելակետը ՀԱՀԳԲ ռազմա-քաղաքական կազմակերպության եւ նրա շուրջ միավորված երիտասարդության հավատամքը, որ իրենց ստանձնած պատասխանատվությամբ եւ վճռորոշ քայլով, գրի եւ զենքի եզակի համատեղությամբ՝ Հայկական անտեսված, մոռացված եւ ծաղրի ենթարկված հարցը՝ տասնյակ նահատակների գնով իրականացած հարյուրավոր ռազմական գործողությունների, քաղաքական պայքարի եւ համաձայնությունների ու տարբեր լեզուներով ծավալած քարոզչական արշավի շնորհիվ վերածեցին արդիական քաղաքական հարցի»:

May be an image of 5 people, people standing and outdoors

ԱՍԱԼԱ-ի կոչը հայաստանյան իրադարձությունների մասին ընդգծել է․ «1975 թվականի հունվարի 20-ին, Սփյուռքում սկիզբ դրված պայքարին, հաջորդեցին 1988 համազգային շարժումը, ապա Անկախությունը, Արցախյան ազատամարտի հաղթանակը: Ռազմական փառահեղ հաղթանակին հաջորդեց՝ ավելի քան երկու տասնամյակ տնտեսական եւ քաղաքական եւ բարոյական անկումը, ՀՀ վերնախավի սեփական ժողովրդից օտարացումը, պետական եւ ազգային շահի ստորադասումը՝ օտարամոլությունը, դասալքությունն ու արժեքային համակարգի համատարած փլուզումը, Հայաստանի հայաթափումը:

2018 թվականի համաժողովրդային շարծումը եկավ վերջնական կործանումից փրկել Հայաստանը, երկրում նոր ծիլեր նետեց սեփական ժողովրդի նկատմամբ խոնարհումը, օրենքի գերակայությունը, զինվորի եւ ուսուցչի նկատմամբ հարգանքը: Սակայն աշխարհաքաղաքական մեծ շահերին ենթակա մեր նորանկախ երկիրը, 2020 թվականի սեպտեմբերին ոչ այնքան անսպասելի, վեցը պետությունների աշխարհաքաղաքական շահերի համատեղ եւ առանձին համաձայնությունների թիրախը հանդիսացավ՝ որ Արցախի եւ ազատագրված տարածքներից այն կողմ նպատակադրել էին նաեւ գերեվարել Հայկական պետականությունը եւ կործանել նրա տարածքային ամբողջականությունը»:

May be an image of 9 people, people standing and outdoors

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և Սփյուռքի մասին Կոչում ասվում է․ «Այսօր, ՀԱՀԳԲ-ի հիմնադրման 48-րդ եւ ՀՀ անկախության 32-րդ ամյակներին, մեր պետականությունը դիմագրավում է բախտորոշ մարտահրավերներ:

Ողբալու պահը չէ, այլ մեր սեփական պատմությունից եւ սխալներից դասեր քաղելու, արթնամտության, շրջահայացության, լուռ աշխատանքի, ճկունության, ի հարկի անտեղիտալի խիզախությամբ մարտնչումի:

Ինչպես մեր նախկին կոչով նշել էինք, նոր կացության՝ 2020 թվականի պատերազմի հետեւանքով ստեղծված պայմաններում, Երեւանը, Ստեփանակերտն ու Սփյուռքը պետք է գործեն ապակենտրոն սակայն ներդաշնակ: Պետք է գիտակցել եւ սկզբունք ընդունել, որ Երեւանը ազգային իղձերի եւ Հայկական պետականության եւ ինքնիշխանության կենտրոնն է՝ հայության սիրտը: Այս հարցին առարկելը եւ երկրորդ տեսությունների ասպարեզ նետելը, օտարին ծառայություն՝ սեփական պետության դեմ դավաճանություն ենք համարում:

May be an image of 5 people, people standing and outdoors

Մեր համոզումով ողջ հայությունը պետք է ունենա մեկ սկզբունք՝ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈՒԹՅՈՒՆ: Արցախահայությունն ու Արցախի քաղաքական առողջ ուժերն առաջինն իրե՛նք պետք է դատապարտեն արցախյան ծագումով Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը թալանած, օտար ուժերից կախվածության, ոչնչացման եզրին հասցրած, եվրոպաներում եւ ամերիկաներում իրենց ու իրենց ընտանիքների բարօրությամբ զբաղված տարրերին: Իսկ սփյուռքում իրենց բուն առաքելության մեջ ձախողած ավանդական կուսակցությունները, մտային մարզանքներով եւ դատարկամիտ հորդորների փոխարեն ունեն գլխավոր առաքելություն՝ աջակցել հայրենի ժողովրդի կողմից ընտրված պետականությանը՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժին է վստահվել իշխանությունը: Այս սկզբունքը ելակետ ունենալով ողջունում ենք, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ցուցաբերած պետականամետ վարքագիծն ու քաղաքականությունը: Ողջունում ենք նաեւ Ռամկավար ազատական կուսակցությանը, թեեւ տատանում է իր հայտարարած պետականամետության համարժեք կեցվածք դրսեւորելուց եւ մանավանդ հապաղում է իր շարքերից հեռացնել կուսակցության անունով ներկայացող պատեհապաշտ եւ շահամոլ տարրերին: Նույնպես ողջունում ենք ՀՅԴ-ի հայրենանվեր այն տարրերին, ովքեր ընդդիմացան իրենց կուսակցության վերնախավի հայրենադավ եւ հակապետական քաղաքականությանը եւ հավատարիմ իրենց սկզբունքերին շարունակում են աջակցել ՀՀ պետականությանը: Ինքնակազմակերպման կոչ ենք ուղղում Սփյուռքի մեծամասնությանը՝ բոլոր կառույցներից դուրս մեծամասնություն կազմող հայությանը, հիշեցնելով, որ հայության ամենամեծ հարստությունը մարդկային ներուժն է իսկ ինքնակազմակերպումը՝ այդ ներուժի մարմնավորումը:

May be an image of 2 people, people standing and outdoors

Աջակցություն ենք հայտնում ժողովրդի կողմից ընտրված ՀՀ պետականությանը, անկախ այն բանից որ այս պահին կամ վաղը, որ քաղաքական ուժն է ստանձնելու իշխանությունը, կոչ ուղղելով՝ երկրում անցնող 30 տարիների համակարգային ու համատարած թալան, անօրինականություն եւ անարդարություն գործած տարրերին պատասխանատվության ենթարկելու հարցում ցուցաբերել արմատականություն, հաստատել ներքին կայունություն, որը արտաքին սպառնալիքներին դիմակայելու նախապայմանն է, իսկ Սփյուռքի նկատմամբ խոսքից անցնել գործի, մշակել ծրագրեր, Սփյուռքի հետ աշխատող կառույցը համալրել Սփյուռքի հարցերին քաջատեղյակ կադրերով, Սփյուռքի անտեսված, ձուլման եզրին կանգնած միլիոնավոր հայերին փրկելու, պետականամետ ազգի մասնիկի վերածելով»: 

May be an image of 5 people, child, people standing and outdoorsԻր ապագա ծրագրերի մասին ԱՍԱԼԱ-ն ընդգծել է․ «Ինչ վերաբերում է մեր գործունեությանը, վերահաստատենք, որ մենք գործել եւ գործում ենք ինքնուրույն, առանց երբեք ներքաշվելու ՀՀ քաղաքական ներքին գործընթացներին, երեկ՝ ազգային, իսկ այսօր պետական շահը ամեն բանից վեր դասելով, շարունակելու ենք նույն սկզբունքով ծառայել՝ նույն նպատակին, գիտակցելով որ Արցախի, Նախիջեւանի եւ Արեւմտյան Հայաստանի ազատագրման գլխավոր գրավականը հզոր Հայկական պետականությունն է։

ՀԱՀԳԲ-ի հիմնադրման 48-րդ եւ ՀՀ անկախության 32-րդ ամյակներին, խոնարհվում ենք մեր բոլոր զոհերի՝ Համիդյան ջարդերի, Մեծ եղեռնի, Սարդարապատի, 1937-ի, մեր եւ մյուս պայքարող կազմակերպությունների, Արցախյան ազատամարտի եւ ՀՀ պետականությունը պաշտպանող բոլոր անմահ նահատակների եւ զոհերի հիշատակի առջեւ»:

ԱՍԱԼԱ-ի կոչը, ամբողջությանբ կարող եք ընթերցել իր պաշտոնական կայքում՝ սեղմելով այստեղ։