Մուրադ Փափազյանի կուսակցությունը Հայաստանի դեմ սաբոտաժ է անում. Զարեհ Սինանյան 24news.am (տեսանյութ)

0
822

Մուրադ Փափազյանին ՀՀ չթողնելու բուն պատճառների մասին չգիտեմ, բայց գիտեմ, թե Փափազյանը ինչպես է իրեն դրսևորել, մեղմ ասած, իր գործունեությունը բարյացակամ չի եղել ՀՀ հանդեպ: Այս մասին 24TV-ի հետ զրույցում նշեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող, խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ մուտք գործելու արգելքի և Ֆրանսիա հետ ուղարկելու պատճառներին։

«Ֆրանսիայում Մուրադ Փափազյանի ներկայացրած երկու կազմակերպությունները քաղաքական բոյկոտ են ներկայացնում, այս մարդիկ ակտիվորեն ճնշում են բանեցնում Ֆրանսիայում՝ կապվում են այլազգի քաղաքական գործիչների հետ և ստիպում, որ նրանք չհամագործակցեն ՀՀ պետական կառույցների հետ, ինչը սաբոտաժ է: Մուրադ Փափազյանի և իր զարմիկի երկու կազմակերպությունները 25 տարի կեղեքած, արյունաքամ արած ռեժիմի մաս են, ուզում են վերադարձնել իրենց բարքերը և չեն հաշտվում ՀՀ ժողովրդի կամքի հետ: Մուրադ Փափազյանի ներկայացրած կառույցն ուզում է պահպանել իր քաղաքական մենաշնորհը, Ֆրանսիայի կես միլիոնանոց համայնքի նկատմամբ, իսկ դա իրատեսական չէ, մի կազմակերպություն չի կարող խոսել ամբողջ համայնքի անունից»,- պարզաբանեց նա:

Անդրադառնալով հարցին, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող, խորհրդի համանախագահ Արա Թորանյանը նշել էր, որ  «Հայկական շարժումը» Ֆրանսիայում վերջերս է ձևավորվել ՀՀ իշխանությունների կողմից՝ համայնքը պառակտելու համար, Զարեհ Սինանյանը պատասխանեց, որ Ֆրանսիայում գործող որևէ հայկական կազմակերպության ստեղծման հետ ինքը և վարչապետը որևէ առնչություն չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում։