Նոր մանրամասներ Քոքոբելյանի 83-ամյա հոր առևանգումից. առևանգողները բոլորը դաշնակցական- քոչարյանական են

0
176

Երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ապա ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեցին, որ ձերբակալվել են Քոքոբելյանի 83*ամյա հորն առևանգողները։

Ինչպես արդեն հայտնել ենք, ձերբակալվածներից մեկը ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն է։ Սակայն ըստ Քոքոբելյանի գրառման, կան ևս երկու ձերբակալվածներ։ Araratnews.am-ի տեղեկություններով, հիշյալ երկուսը ևս Իջևանի բնակիչներ են: Նրանցից մեկը Արմեն Քամալյանն է: Երրորդ ձերբակալվածը Մուրադ Մուրադյանն է։ Վերջինիս հայրը ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է։

Հատկանշական է նաև, որ երեք ձերբակալվածներըն էլ «Հայաստան» դաշինքի ակտիվիստներ են՝ ակտիվ քոչարյանականներ, ովքեր մասնակցում էին Ֆրանսիայի հրապարակի փողոցային ցույցերին։