Ռուսներն խաղում են Ադրբեջանի խաղը`Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը․ Մակրոն

0
602

France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ֆրանսիայի նախագահը ասել է, որ Ռուսաստանը միտումնավոր սադրում է հայ- ադրբեջանական հակամարտությունը` Կովկասում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու համար: Մակրոնը պնդել է, որ Մոսկվան թեժացնում է իրադրությունը Ադրբեջանի օգտին:

Déstabilisation» du Caucase : la Russie fustige les propos «inacceptables»  de Macron

«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին, 5․000 ռուս զինվոր է ըստ հաղորդումների այնտեղ տեղակայվել` սահմանի անվտանգությունը երաշխավորելու համար, բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն: Տեսնում եք` ինչ է կատարվում, սա ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որը ուզում է խառնել իրավիճակը Կովկասում` բոլորիս ապակայունացնելու համար», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Emmanuel Macron sur le plateau de "L'Evénement" sur France 2, le 12 octobre 2022. (FRANCE 2)

Մոսկվան բացարձակ անընդունելի է որակել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ պնդելով, թե դա վկայում է Ուկրաինայի հետ հակամարտության տրամաբանությունը ետխորհդային այլ պետությունների, այդ թվում՝ Հարավային Կովկասի վրա տարածելու փորձերի մասին:

 

«Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը վկայում են, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ», – ասել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

May be an image of 1 person and text

Զախարովան պնդել է, թե Մոսկվան խաղաղության ստանդարտ կոչերից բացի, ի տարբերություն Ֆրանսիայի, վճռորոշ ներդրում է ունեցել 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու, փախստականներին վերադարձնելու, դիերը փոխանակելու գործում:

«Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը վկայում են, որ Փարիզը շահագրգված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ», – ասել է ՌԴ արտգործնախարարության խոսնակը:

«Ռուսաստանի մերձավոր Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են տապալման»,- եզրակացրել է ՌԴ արտգործնախարարության խոսնակը: