Վարչապետն ընդունել է Ստանիսլավ Զասին

0
83

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀԱՊԿ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն, հայտնում է վարչապետի աշխատակազմը:

ՀԱՊԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։