«Տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրներ փորձում են խոչընդոտել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը»․ Զախարովա

0
96

ՌԴ ԱԳՆ պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան սեպտեմբերի 20-ին ճեպազրույցում ասել է, թե տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրներ «փորձում են խոչընդոտել հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության կարգավորումը»:

«Մենք տեսնում ենք, որ արտատարածաշրջանային մի շարք դերակատարներ փորձում են կա՛մ անկայունություն մտցնել տարածաշրջան, որը հազիվ է ստացել երկարատև ճգնաժամից իրավական եղանակով դուրս գալու հնարավորություն, կա՛մ Ուկրաինայում առկա անկայունությունը տեղափոխել նախկին խորհրդային այլ տարածք, այդ թվում Հարավային Կովկաս»,- ասել է Զախարովան: