Փաշինյան – Միցոտակիս հանդիպում Պրահայում

0
638
Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երեկ տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության, այդ թվում` Հունաստանի կողմից Ադրբեջանի գործողությունների նկատմամբ հասցեական արձագանքն ու ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ պահանջները:
Վարչապետ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով փոխգործակցությունը: