Նոյեմբերի 18-ին, Հունաստանի Հայերի Միության ներկայացուցիչները հանդիպեցին Աթենքի քաղաքապետի առաջին տեղակալ տիկին Ռոքսանի Բեիի հետ։

Քննարկվեցին համայնքին և քաղաքին փոխադարձ հետաքրքրող հարցեր, ինչպես նաև մշակութային, կրթական և սոցիալական նախաձեռնությունների շուրջ համագործակցության հնարավորությունները։ Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել կառուցողական երկխոսությունն ու ընդլայնել կապերը՝ ի նպաստ Աթենքի բազմամշակութային միջավայրի ամրապնդման։
Հունաստանի Հայերի Միության մամլո գրասենյակ
Աթենք, 19 նոյեմբերի 2025թ.









