Ադրբեջանի ԶՈՒ կրակոցից Նորաբակի հատվածում ժամկետային զինծառայող է մահացու վիրավորվել

0
966
Soldier

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ հրաձգություն է սկսվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Արդյո՞ք տուժածներ կան, թե ոչ, հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ տվյալները ճշտվում են:

Աղբյուրը՝ https://armenpress.am/

Թարմացում․

Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։ Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ [ՊՆ]