ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0
83

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հունաստանի հայերի միությունը ողջունում է, օգոստոսի 8֊ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ փաստաթուղթը, որը եկավ ամրապնդելու է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը և երկրի անվտանգությունը։

Փաստաթուղթը արդյունքն է ՀՀ իշխանությունների Հայաստանը, որպես ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ վերջին 3 տարիների վարած հետևողական քաղաքականության և ակտիվ դիվանագիտության, որով ամրապնդվում է Հայաստանի ինքնիշխանությունը հակառակ վերջին հինգ տարիների արտաքին ուժերի կողմից ստեղծված բազմաթիվ սպառնալիքների և խոչնդոտների։

Հրապարակված Պատմական փաստաթուղթը ողջունվել է ՀՀ բոլոր բարեկամ երկրների կողմից, (այդ թվում եվրոպական ընտանիքի, արաբական աշխարհի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների կողմից) որովհետև այն բերում է ոչ միայն անվտանգություն և բարգավաճում Հայաստանի համար, այլ կայունություն, զարգացում և խաղաղություն ողջ տարածաշրջանի համար։

Հունաստանի հայերի միությունը կոչ է անում ողջ հայությանը` ՀՀ ժողովրդին և սփյուռքահայությանը, շարունակել մնալ աչալուրջ, անտեսել օտարամետ և խավարամիտ կողմերի ապատեղեկատվությունը և աջակցել ՀՀ քաղաքացիների կողմից ժողովրդավարորեն ընտրված իշխանությանը։

Փառք նահատակներին,
Կեցցե հայոց պետականությունը

Հունաստանի հայերի միություն
Աթենք, 9 օգոստոսի 2025թ.