Հայ- հույն բարեկամությունը խորհրդանշող միջոցառում

0
242

 

Դուրղուտին հիշում է շրջափակումը,
հիշատակման միջոցառում

 

May be an image of 12 people, saxophone, clarinet, trumpet, oboe and text

Հունաստանի հայերի միությունը՝ «Պիղասոս» հունական կազմակերպության հետ համատեղ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ սեպտեմբեր 27-ին կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Աթենքի Դուրղուտի թաղամասում նացիստական բռնություններին զոհ դարձած ազատամարտիկներին և անմեղ քաղաքացիներին, այդ թվում՝ բազմաթիվ հայերի:

 

May be an image of 12 people and text

 

«Դուրղուտին հիշում է շրջափակումը» վերնագրված միջոցառումը մեկնարկեց ծաղկեպսակների զետեղմամբ Դուրղուտիի շրջափակման հուշարձանին, որին իրենց մասնակցությունն ունեցան Հունաստանի պետական, քաղաքական և համայնքային շրջանակների ներկայացուցիչներ։ Հուշարձանին ծաղկեպսակ զետեղեցին նաև Հունաստանում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանը, Աթենքի քաղաքապետարանի և Ատտիկայի շրջանի ղեկավարության ներկայացուցիչները, ինչպես նաև Հունաստանի խորհրդարանի տարբեր քաղաքական ուժերի պատգամավորներ։

May be an image of 7 people and people dancing

Միջոցառմանը՝ որին ներկա էր նաև Հունահայոց թեմի առաջնորդ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանը, ներկայացվեց մշակութային հարուստ ծրագիր՝ հայ և հույն արվեստագետների մասնակցությամբ։ Հանդես եկան «ԱՎԵՏԻՍ» հայկական ժողովրդական պարախումբը և Մկրտիչ Պողոսյանի ժողովրդական երաժշտական խումբը, որոնք իրենց բեմական ներկայացումներով ընդգծեցին հայ և հույն ժողովուրդների պատմական կապերը, ազատության համար մղված պայքարի միասնական ոգին և հիշողության պահպանման կարևորությունը։

May be an image of 8 people, bicycle, crowd, the Brandenburg Gate, street and text

Հունաստանի Հայերի Միությունը հատուկ կարևորում է հայ համայնքի ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը նման միջոցառումներում՝ որոնք հանդիսանում են միջհամայնքային համերաշխության և հայ-հունական բարեկամության ամրապնդման կարևոր երաշխիք։

May be an image of 1 person, oboe and clarinet

Այս միջոցառումը վկայում է, որ Դուրղուտիի հիշողությունը շարունակում է կենդանի մնալ և սերնդեսերունդ փոխանցել ազատության, դիմադրության և միասնության արժեքները։

May be an image of 2 people, violin, clarinet, oboe and saxophone

May be an image of 7 people, accordion, guitar, violin, clarinet, trumpet, saxophone and crowd

May be an image of 10 people and clarinet

Հունաստանի Հայերի Միություն
Աթենք, սեպտեմբեր 27, 2025թ․