Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Գերապետրիտիսին ուղեկցել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հունաստանի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունել։




















