Դեկտեմբերի 2-ի երեկոյան Հունաստանի հայերի միությունը հյուրընկալեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական հրավերով ժամանել էր Հունաստան եռօրյա այցով։ ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում էին հետևյալ անձինք՝

— Ազգային ժողովի Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,
— Ազգային ժողովի պատգամավոր Ջուլիետա Ազարյանը,
— Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը,
— Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը,
— Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը,
— Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը,
— Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը,
— Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ- օպերատոր Դավիթ Հակոբյանը,
— Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը։

Ջերմ և սիրալիր մթնոլորտում մտքերի փոխանակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մի շարք հարցերի շուրջ։
Եռօրյա այցի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել և բանակցություններ է վարել Հունաստանի նախագահի, խորհրդարանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ։
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը դեկտեմբերի 2-ին վերադարձավ Երևան։
Հունաստանի Հայերի Միություն
մամլո գրասենյակ
3 դեկտեմբերի 2025թ.









