Պաշտոնական համագործակցության հուշագիր

0
99

21 հոկտեմբերի 2025-ին, Հունաստանի Հայերի Միությունն ու «Պիղասոս» մարզամշակութային կազմակերպությունը կնքեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակն է համատեղ ծրագրերի իրականացում, մարզական և մշակութային նախաձեռնությունների, կրթական ծրագրերի, ինչպես նաև երիտասարդների հմտությունների զարգացման միջոցով առավել ակտիվ և համախմբված համայնք ձևավորելը Հունաստանում։

Համագործակցությունը նախատեսում է՝
✅ մշակութային միջոցառումների իրականացում
✅ մարզական ծրագրեր ու մրցաշարեր
✅ երիտասարդական նախաձեռնություններ
✅ դասընթացներ, սեմինարներ և համայնքային ծրագրեր
✅ համատեղ մասնակցություն միջազգային ծրագրերին

Այս հուշագիրը խորհրդանշում է նոր փուլ՝ հիմնված փոխադարձ վստահության, միասնական արժեքների և համայնքային պատասխանատվության վրա։

Միասին՝ հանուն հայության և մեր երիտասարդների ապագայի։