Թեհրանում Ադրբեջանի դեսպանին ԱԳՆ կանչելով նրան են փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության դժգոհությունն ու խիստ բողոքը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ոչ բարեկամական հայտարարությունների կապակցությամբ։ «Մենք ակնկալում ենք անմիջապես դադարեցվեն նման հայտարարություններն ու կանխել նման հայտարարությունների կրկնությունը», ասվել է Իրանի ԱԳՆ հրապարակած հայտարարության մեջ:
Ի պատասխան, Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին էլ կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Դժգոհություն է հնչեցվել, և իրանական կողմին է ներկայացվել Բաքվի մտահոգությունը՝ Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների կողմից Ադրբեջանի դեմ ուղղված քարոզչության, զրպարտչական արշավի, սպառնալից հռետորաբանության կապակցությամբ, որը չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունների հռետորաբանությանը։