Հայաստանը առաջին անգամ պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա կլինի Հունաստանի «Philoxenia» 37-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

0
462
Հունաստանում Հայաստանի դեսպանություն լրատվության համաձայն,
Հայաստանը առաջին անգամ պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա կլինի Հունաստանի զբոսաշրջային ոլորտի կարևորագույն իրադարձությանը` Սալոնիկում անցկացվող «Philoxenia» 37-րդ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 18-20-ը:
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը իրականացվում է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում:
Հայաստանի մասնակցության նպատակն է՝ խթանել հայկական զբոսաշրջության ոլորտը, երկկողմ ու բազմակողմ առևտրային, ներդրումային և տնտեսական հարաբերությունները, ինչպես բարեկամ Հունաստանի, այնպես էլ այլ երկրների հետ:
Հայաստանի մասնակցությունը Սալոնիկի «Philoxenia» 37-րդ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հունաստանում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Սալոնիկում Հայաստանի Հանրապետության Պատվավոր Հյուպատոսության և Հունաստան-Հայաստան առևտրի պալատի նախաձեռնությամբ և համատեղ ջանքերով:
Հունաստանում Հայաստանի դեսպանությունը կոչ է արել Հայաստանով հետաքրքրված բոլոր մեր բարեկամներին այցելել ցուցահանդես, մասնավորապես հայկական տաղավար, այդ օրերին: