Հայաստանի մի շարք քաղաքական գործիչների հեռախոսներն ենթարկվել են հաքերային հարձակման

0
446
Cyberhub-ի հաղորդման համաձայն, նոյեմբերի 10-ին մի շարք քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ Apple ընկերությունից iMessage-ով և/կամ Mail-ով հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ իրենց հեռախոսները ենթարկվել են Պետական մակարդակով իրականացվող հաքերային հարձակման։ Apple-ն առաջարկում է հաղորդագրությունը ստացած մարդկանց՝ հետևել այս էջում տրված ցուցումներին․ https://support.apple.com/en-am/HT212960
CyberHUB-ը պատրաստ է նմանօրինակ ահազանգ ստացած լրագրողներին, քաղհասարակության ներկայացուցիչներին և հասարակական ակտիվիստներին անվճար աջակցություն ցուցաբերել՝ սարքի անվտանգությունը ստուգելու, Pegasus կամ Predator կիբեռզենքի հետքերը հայտնաբերելու ուղղությամբ։