Ադրբեջանի ԶՈւ-ն, խախտել է եռակողմ հայտարարության դրույթները․ ադրբեջանականը պետք է հետ քաշեի զորքերը․ ՌԴ ՊՆ

0
285

«Ադրբեջանի ԶՈւ-ն, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները, մտել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի». ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեղեկատվական տեղեկագիր՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին․

«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի. Լեռնային Ղարաբաղի տարածք և ստեղծել դիտակետ։ Bayraktar-TB2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։

Ներկայումս ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու եւ զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել։

Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախումբը չորս երթուղիներով՝ Ասկերանի, Մարդակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացրել։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2358,9 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք չպայթած ականներից և արկերից, հայտնաբերել և վնասազերծել 26257 պայթուցիկ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»։