Փաշինյանը և Պուտինը պայմանավորվել են Արցախում ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ջանքեր գործադրել

0
429

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը Փաշինյանը գնահատել է լարված։

«Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը», – ասված է հաղորդագրությունում:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։