Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Ատիկայի նահանգապետ Յորղոս Պատուլիսին

0
723
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի հանդիպումը Ատիկայի նահանգապետի հետ
Հունիսի 15-ին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ատիկայի նահանգապետ Յորղոս Պատուլիսին:
Հանդիպման սկզբում Ատիկայի նահանգապետը, ողջունելով դեսպան Մկրտչյանին, անդրադարձել է երկու երկրների և ժողովուրդների բարեկամական կապերին, ընդհանուր պատմությանը և մարտահրավերներին` կարևորելով համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է երկու ժողովուրդների կապերին, երկրների միջև հարաբերություններին և այդ համատեքստում կարևորել տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով համագործակցությունը, հատկապես` տնտեսության, զբոսաշրջության, ինչպես նաև մշակույթի ոլորտներում:
Դեսպան Մկրտչյանը նշել է, որ քաղաքական բարձր մակարդակով շփումների հետ մեկտեղ չափազանց կարևոր է նաև զարգացնել ապակենտրոնացված համագործակցությունը՝ մարզերի մակարդակով փոխգործակցությունն ու այդ համատեքստում կարևորել փոխադարձ այցելությունները:
Դեսպանը խորին երախտագիտություն է հայտնել Ատիկայի նահանգապետին ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին աջակցելու համար:
Ատիկայի նահանգապետ Յորղոս Պատուլիսն ընդգծել է հունահայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-հունական հարաբերություններն առավել ամրապնդելու հարցում:
Երկկողմ քննարկվել է Հայաստանի զբոսաշրջային վայրերը, ինչպես նաև հայկական արտադրանքները Հունաստանում առավել արդյունավետ ներկայացնելու անհրաժեշտությունը: